ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով ԵՄ միջնորդությամբ երեկ Բրյուսելում կայացած Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հանդիպմանը։
«Լավ նորություն է տեսնելու, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ ջանքերը», - գրել է Կոլոմինան։