ԼՀԿ-ն կշարունակի համագործակցել խաղաղության օրակարգի առաջ մղման շուրջ. Մարուքյանի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին ՔՊ կուսակցության Վարչության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
«Թվիթեր»-ի միկրոբլոգի իր գրառման մեջ Մարուքյանը նաև նշել է.
«ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»: