Հավատում ենք՝ ՀՀ-ի առջև կանգնած մարտահրավերներն հաղթահարելի կդառնան Փաշինյանի կողմից իշխող կուսակցության անմիջական առաջնորդությամբ. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
«Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պարտականությունները։
Շնորհավորում ենք վարչապետին, և այդ առաքելության մեջ մաղթում ենք համազգային իղձերին և Հայաստանի պետականության առջև կանգնած առաջնահերթություններին արձագանքելու աչալուրջ և լայնախոհ հավելյալ կարողություններ։
Հավատում ենք, որ Հայաստանի առջև կանգնած բազմահարթ մարտահրավերներն ու սպառնալիքները առավել հաղթահարելի կդառնան Նիկոլ Փաշինյանի կողմից իշխող կուսակցության անմիջական առաջնորդությամբ։
Հանուն Հանրապետության կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիտարկում է որպես գործընկեր կուսակցություն, շարունակելու է մնալ ինքնիշխանության և ժողովրդավար Հայաստանի հարատևության ջատագովն ու նվիրյալը։ Այդ նպատակի մեջ մենք տեսնում ենք համատեղ ճանապարհ և հեռանկար»,- գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցություն նախագահ Արման Բաբաջանյանը։