ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը հանդիսանում է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին․ Խավիեր Կոլոմինա
Ուրախալի է տեսնել, որ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ մասնակցում են ուղիղ բանակցությունների: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը հանդիսանում է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին և ողջունում է ԱՄՆ-ի ջանքերը այս առնչությամբ։ Այս մասին իր թվիթերի միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։