Էրդողանը հայտնել է, թե ինչից են կախված Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական ընթացք կունենան, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները:
Այս մասին, Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, Սամարղանդ թռիչքից առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը եղել է Պրահայում, մենք նրանց բաց ասացինք՝ եթե դուք դրական հուն ուղղեք հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները ևս կընթանան դրական ուղղությամբ։ Մենք Երևանից դա ենք սպասում։ Առայժմ նման պատկեր չկա։ Ամեն բան կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք թշնամիներ չենք ցանկանում, այլ բարեկամներ»,- ասել է Էրդողանը: