Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալու վերաբերյալ պայմանավորվածությունը․ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել թվիթերում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Թվիթերում գրել է. 

«Իր վերջին ելույթում նախագահ Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալու վերաբերյալ պայմանավորվածությունը, որը նախատեսված է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ: Որքան էլ տարօրինակ է, նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,- իր Թվիթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: