Մեջլիսի պատգամավորները՝ այդ թվում ադրբեջանալեզու նահանգների ներկայացուցիչները, երեկ հանդես են եկել Իլհամ Ալիևի՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» 9-րդ համաժողովին արած այն հայտարարությանը, ըստ որի՝ իր երկիրը ձգտում է, որ բոլոր նրանք, ովքեր բախտի բերմամբ հայտնվել են Ադրբեջանի սահմաններից դուրս, պահպանել են իրենց մայրենի լեզուն, ավանդույթներն ու մշակույթը, հավատարիմ մնան ադրբեջանական գաղափարներին։
Այդ առնչությամբ Մեջլիսի փոխնախագահ Ալի Նիկզադը երեկվա նստաշրջանում հայտարարել է․ «Թոռը չի կարող մերժել պապին, ըստ այդմ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարարություններն անհիմն են»։
Իրանի Խորհրդարանի պատգամավոր Ալբորզ Խոսսեինին էլ Ալիևին խորհուրդ է տվել կարդալ Գյուլիստանի պայմանագիրը, որ հասկանա երկրի պատմությունը։
«Ալիևի հայտարարությունները իրատեսական չեն։ Եթե Գյուլիստանի պայմանագիրը չիրագործվեր, ապա Ադրբեջանի հանրապետությունը կլիներ Իրանի մաս, իսկ ինքը Ադրբեջանի նախագահ չէր լինի։ Իրանի ԱԳՆ-ն ու Խորհրդարանը պետք է արձագանքեն նման հայտարարություններին, քանի որ տարածաշրջանին առավել, քան երբևէ խաղաղություն է պետք»,-եզրափակել է նա։