Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Վրաստան և հանդիպել իր վրացի գործընկեր Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին, համատեղ զորավարժությունների անցկացմանը և աշխատանքային հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Բացի դրանից, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։
Հանդիպման արդյունքներով նախարարները ստորագրել են 2023 թվականի համար Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության պլան։