«Yöneylem» հետազոտական կենտրոնը հերթական սոցհարցման արդյունքներն է հրապարակել։ Այն իրականացվել է սույն տարվա նոյեմբերի 23-ից 27-ը։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի 27 նահանգներից։ Մասնակիցները պատասխանել են «Եթե այս շաբաթ ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին։ Արդյունքն այսպիսին է եղել` չկողմնորոշվածների ձայները ներառյալ.
Իշխող ԱԶԿ-AKP«Արդարություն և զարգացում կուսակցություն» -
32.8%
Ընդդիմադիր ԺՀԿ-CHP«Ժողովրդահանրապետական կուսակցություն» -
26․3%Քրդամետ ԺԴԿ-HDP«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» -
10․1%Իշխանամետ ԱՇԿ -
MHP«Ազգայնական շարժում կուսակցություն» -
7․2%Ընդդիմադիր ԼԿ -
İYİ Parti«Լավ կուսակցություն» -
13.9%Ընդդիմադիր ԺԱԿ-Deva Partisi«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» -
1.6%ԹԲԿ-TİP«Թուրքիայի բանվորական կուսակցություն» -
1.4%Իսկ այն հարցին, թե նախագահական ընտրություններում հիմա ում կտայիք ձեր ձայնը, մասնակիցների 39.1%-ը պատասխանել է, որ կքվեարկեր գործող նախագահ Էրդողանի օտին, իսկ 50.9%-ը՝ ընդդիմադիր թեկնածուի օգտին:
Երկրորդ փուլ անցնելու դեպքում Էրդողանի և ընդդիմադիր 3 թեկանծուների միջև մասնակիցները նախընտրությունը տվել են ընդդիմադիր թեկնածուներին, համապատասխանաբար՝
Էրդողան - 42.8% և Քեմալ Քըլըչդարօղլու /ԺՀԿ առաջնորդ/ - 43.3%
Չեմ քվեարկելու - 10.4%
Չեմ որոշել - 3.1%
Էրդողան - 41.4% և Էքրեմ Իմամօղլու /Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/ - 49.5%
Չեմ քվեարկելու - 6.6%
Չեմ որոշել - 2.1%
Էրդողան - 37% և Մանսուր Յավաշ /Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/- 55.5%
Չեմ քվեարկելու - 4.8%
Չեմ որոշել- 2.3%
Բացի այդ սոցհարցման մասնակիցների 60.3%-ը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան անցում կատարեր պետական կառավարման խորհրդարանական համակարգին։
Աղբյուր` artigercek.com