Ադրբեջանական Meydan TV անկախ լրատվամիջոցի լրագրողուհի Խայալա Աղաևան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սև դիմակներով մարդիկ իրեն առևանգել են Լաչինի միջանցքում նկարահանումներ կատարելիս, որտեղ ադրբեջանցի «բնապահպան»-ահաբեկիչները արդեն 3-րդ օրն է՝ փակել են Ստեփանակերտ տանող ճանապարհը։
«Շուշի-Ստեփանակերտ մայ
րուղուն ակցիայի նկարահանումների ժամանակ մեզ բռնել են սև դիմակներով մարդիկ։ Հիմա մեզանից երկուսին տանում են անհայտ ուղղությամբ։ Ինձ հետ են Այթաջ Թափդիգը (Meydan TV-ի լրագրողուհի) և Թեյմուր Քարիմովը»,- գրել է Աղաևան։