Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը՝ չնայած բոլոր զրկանքներին ու մարտահրավերներին․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել․

«Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը՝ չնայած բոլոր զրկանքներին ու մարտահրավերներին:

Երանի սեփական տանը պայքարողներին և շնորհակալություն նրանց անկոտրում կեցվածքի համար: Հավերժական պետականությանն ու Հայրենիքին արժանանում են պայքարող ազգերը:

ՀՊԱՐՏ ԵՄ ԱՐՑԱԽԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅՈՎ:
ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...»։