Մենք աշխարհի ուշադրության կարիքն ունենք. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին
Մենք աշխարհի ուշադրության կարիքն ունենք: Այսպիսի գրառմամբ կիսվել է Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:

Ամերիկահայ աստղը կիսվել է Արցախի մասին գրառմամբ, որտեղ ասվում է. «Արցախը հայտնվել է խավարում Ադրբեջանի կողմից 23 օր շարունակ շրջափակման մեջ հայտնվելու հետևանքով»։