Այս խեղաթյուրումը հստակ միտում ունի եւ որեւէ աղերս չունի նրա հետ, ինչ ես փորձել եմ ասել․ Արսեն Խառատյանը՝ իր գրառման մեկնաբանության մասին
Միջազգայնագետ Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հերթական խեղաթյուրումը

Իմ կողմից նախօրեին սարկազմով գրված տեքստը, որտեղ ադրբեջանցիներին մաղթել եմ ազատության հասնել իրենց դիկտատորից եւ Պուտինից, ներկայացվել է իբր ես Ադրբեջանի նոր տարին եմ շնորհավորում: Այս խեղաթյուրումը հստակ միտում ունի եւ որեւէ աղերս չունի նրա հետ, ինչ ես փորձել եմ ասել: 

Այսուհանդերձ, քանի որ գրված տեքստը կարող էր տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ, անհրաժեշտ եմ համարում պարզաբանել ասածս՝ ադրբեջանցիներին եւ մեզ բոլորիս, ԱՅՈ՛, մաղթում եմ շուտափույթ ազատում Ալիեւից եւ Պուտինից:

Այսքանը...