Մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել է մեր դարավոր բարեկամությանն ու բարիդրացիությանը. Վրաստանի վարչապետի շնորհավորանքը
Այսօրվա օրը ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին։ Բոլորին, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել է մեր դարավոր բարեկամությանն ու բարիդրացիությանը։

Ուրախ եմ, որ այս հարաբերություններն ավելի են խորանում։

Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն և բարեկեցություն։

Վրաստանի վարչապետ` Իրակլի Ղարիբաշվիլի: