Կարողացել է 2 տոննա բենզինի փոխանակում իրականացնել որոշակի ապրանքների հետ, որով լուծել է իր ընտանիքի կարիքները. Վարդանյանը խոսել է մի շարք խնդիրներից
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսեց մի շարք խնդիրների մասին:

Նա նախ հայտնեց, որ Արցախի օպերատիվ շտաբի անդամները և պատգամավորները պարբերաբար այցելում են շրջաններ, մարդկանց կարիքների գնահատում անում, արձանագրում խնդիրները:

Վարդանյանը նշեց, որ կան անթույլատրելի բաներ, որոնց մասին կխոսի առանց անունների:

Օրինակ՝ արցախցի մի հայտնի ընտանիք կարողացել է մեկնել հանգստի՝ օգտագործելով ինչ-որ կապեր, ինչը շատ մեծ արձագանք է ստացել, կամ՝ անհատներից մեկը կարողացել է 2 տոննա բենզինի փոխանակում իրականացնել որոշակի ապրանքների հետ, որով լուծել է իր ընտանիքի կարիքները: Ըստ պետնախարարի՝ ավելի լավ ու ճիշտ կլիներ այդ 2 տոննա բենզինը փոխանցել շտաբին ու փորձել օգնել ավելի շատ մարդկանց: