Civic.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունենում անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում են նաեւ ԱԺ խմբակցությունները, ինչպես նաեւ ուժայինները։ Ենթադրաբար ԱԽ նիստի օրակարգում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության հարցն է:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Արցախի իշխանական վերնախավում քննարկվում է շուրջ երկուսուկես ամիս առաջ Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու հարցը։
Վադանյանն իր հերթին հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ։