ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Ֆրանսիան կրկի կոչ է արել անհապաղ և անվերապահորեն  վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ պահպանելով տեղի բնակչության իրավունքները։

Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Կոչը հնչել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ»,- ասվում է թվիթում։