Հանկարծակի մեքենայի դուռը բացվեց և ադրբեջանցի էկոատիվիստները փորձեցին ներս մտնել․ Արցախ հասած երեխաները պատմում են ադրբեջանցիների ներխուժման մանրամասները
Միջանցքի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած մի խումբ արցախցի երեխաներ երեկ երեկոյան Ստեփանակերտ են հասել: Առաջին արձագանքը, բնականաբար, ուրախությունն է. երեխաները տուն են հասել:
Սակայն պարզվում է՝ տեղափոխումն առանց միջադեպերի չի անցել: Այսպես կոչված, էկոակտիվիստների թիրախում այս անգամ էլ երեխաներն են հայտնվել: