Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 12 երեխա․ ԱՆ
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ  օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ 

Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը: