Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը տեղի կունենա Երևանում
«Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան քիչ առաջ որոշում է կայացրել 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին»:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Շնորհավորում եմ, և սկսում ենք նախապատրաստվել այս նշանակալի իրադարձությանը: Այս մարզաձևից նման մեծ առաջնություն Հայաստանում կանցկացվի առաջին անգամ»: