ԱՄՆ-ն անընդունելի և անիրատեսական է համարում ԱՄՆ-ին ուղղված Իրանի պահանջները. Ռուբիո

«Միացյալ Նահանգների վարչակազմն անընդունելի, իսկ որոշ դեպքերում վրդովեցուցիչ ու անիրատեսական է համարում ԱՄՆ-ին ուղղված Իրանի պահանջները կարգավորման վերաբերյալ. բանակցությունները առանձնակի արդյունքներ չեն բերում»։


Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Այս պահին Իրանի հետ բանակցությունները այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ Իրանի պահանջները ոչ միայն անընդունելի են, այլև որոշ դեպքերում վրդովեցուցիչ, ծիծաղելի և բացարձակապես անիրատեսական»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում Փարիզ մեկնելուց առաջ, որտեղ տեղի է ունենալու «Մեծ յոթնյակի» (G7) արտաքին գործերի նախարարների հանդիպումը։