ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ մի քանի հայտարարություններ է արել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ շուտով կարող է խաղաղության գործարք կնքվել։ Նրա հայտարարությունները մեջբերել է РБК-Ուկրաինան։
Հարցազրույցի
ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը խոստացել էր
խաղաղության հասնել Ուկրաինայում, սակայն պատերազմը շարունակվում է։ Այս
կապակցությամբ հաղորդավարը հարցրել է, թե որն է խաղաղության հիմնական խոչընդոտը։
«Զելենսկու
և Պուտինի միջև ատելությունը... Եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը երբեք չէր
սկսվի։ Բայց այն սկսվել էր, ուստի ես ժառանգել եմ այս պատերազմը։ Ես կարծում եմ,
որ մենք շատ մոտ ենք գործարքի կնքմանը»,- պատասխանել է Թրամփը։
Հարցին՝
արդյոք նա ակնկալո՞ւմ է, որ «ամեն ինչ կավարտվի ազատ և անկախ Ուկրաինայի
պահպանմամբ», Թրամփը հիշատակել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների
միջև նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունները և նշել.
«Կարծում եմ՝ մենք գործարք կունենանք, և կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Արդյունքում
Ուկրաինան մի փոքր այլ ուրվագիծ կունենա։ Լսեք, այս պատերազմը երբեք չպետք է տեղի
ունենար։ Եթե ես լինեի նախագահը, այն երբեք չէր սկսվի»։
ԱՄՆ
նախագահը չի հստակեցրել՝ նկատի ունի տարածքային զիջումնե՞րը, թե՞ այլ բան։