«Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին․ Իրանի գործողություններն օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը»․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Իրանի գործողությունների եւ հայտարարությունների շնորհիվ 2022թ. սեպտեմբերին հաջողվեց խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:


«Մենք հետախուզական տվյալներ ունեինք, որ Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը», - ասել է Վահան Կոստանյանը Al-Monitor պարբերականի հետ զրույցում:

Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ իրանական զինամթերքի գնման հարց Հայաստանի օրակարգում չկա:

Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին, արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը.

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրել եւ ստիպել Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել»: