«Միացիր, որ բացվի». քաղաքացիները քայլերթ իրականացրին Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերով՝ նամակներ հանձնելով ՀՀ Կառավարությանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի և ԵՄ գրասենյակներին, ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներին
54 oր է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ «Բացում» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ներկայացուցիչները ակցիա իրականացրին, որոնք Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի ՀՀ Կառավարություն, ապա Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն։ Ակցիայի մասնակիցները նամակներ փոխանցեցին պատասխանատուներին։ Ապա երթը շարունակվեց դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպատուն և Հայաստանում Եվրոպական միության գրասենյակ։
 
Ակցիայի մասնակիցները այս կառույցներից պահանջում են ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները, օգտագործել բոլոր գործիքակազմերը՝ ստիպելու Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ըստ նախաձեռնության անդամների, ակցիաները շարունակական են լինելու՝ մինչև միջանցքի բացումը։

 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան