ԳերմանիայիՄյունխենքաղաքումկայացելէ բասկետբոլի Եվրոպայի 2023 թվականներիառաջնություններիվիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարձել տղամարդկանցմինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) ևկանանցմինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկաններիհավաքականների մրցակիցները:
Հայաստանի տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-23-ն Անդորրայում: Կանանց Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-6-ն Ալբանիայի Դյուրես քաղաքում: