Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։ 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին: