ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: