Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն  ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան  Կիրսթի Նարինենին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։ 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։