ՀՀ Վարչապետի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը
Տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ 
  • ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը, 
  • ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը, 
  • աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությունը,  
  • ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, 
  • իրավաբանական վարչությունը, 
  • հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը, 
  • փորձաքրեագիտական վարչությունը: 

Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
  • մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը, 
  • միջազգային համագործակցության վարչությունը, 
  • հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը,  
  • ֆինանսաբյուջետային վարչությունը, 
  • տնտեսական վարչությունը, փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը, 
  • տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը, 
  • զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչությունը:
Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ Վարչապետի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ e-gov.am

Կանոնադրության հաստատումից հետո Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է լինելու հաստիքների թվի հաստատմանն ու ստորաբաժանումների կադրային համալրմանը։

Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել են նաև ոստիկանության, փրկարար և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների կանոնադրությունները։