Արդարադատության նախարարի տեղակալի նախագահությամբ կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թ․ գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի եզրափակիչ նիստը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Նիստին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առջև ծառացած խնդիրներին՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ։
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ եզրափակիչ նիստին նախատեսվում է քննարկել նախորդ 3 տարիների ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրենց կառույցներին վերապահված կետերով նախատեսված միջացառումների կատարողականները, մասնավորապես անդրադառնալով ձեռքբերումներին և ՄԻՊ 2023-2025թթ․ ԳԾ մշակման գործընթացին և առաջիկա անելիքներին:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել շահագրգիռ գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը՝ հաջորդ ԳԾ-ում առավել թիրախայինմիջոցառումներ ու չափելի արդյունքներ ամրագրելու համար։
Ներկայացվել են Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների կատարողականի մասով ձեռքբերումները՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, ՀՀ նոր քրեական և քրեադատավարական օրենսգրքերում երեխայակենտրոն կարգավորումների ներդնումը, Արդարադատության ակադեմիայի միջոցով իրականացված դատավորների, քննիչների, դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում ընգրկված անձանց վերապատրաստումները:
Կատարված աշխատանքներից բացի ներկայացվել են չիրականացված միջոցառումները, որոնց հիմնական պատճառները պայամանավորված են եղել կորոնավիրուսային համաճարակի, 2020թ. 44-օրյա պատերազմի, 2022թթ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքներով:
Հաջորդիվ համակարգող խորհրդի անդամ գերատեսչությունները ներկայացրել են իրենց իրավասությանն առնչվող միջոցառումների իրականացման արդյունքները և առաջացած խոչընդոտները։
Հանդիպումը շարունակվել է ՄԻՊ 2023-2025թթ․ ԳԾ նախագծի համառոտ ներկայացմամբ: Փաստաթղթի նախագիծը արդեն իսկ ներկայացված է հանրային քննարկման՝ e-draft կայքում: Բացի այդ մինչև ս/թ մարտի ավարտը կկազմակեպվի պաշտոնական հանրային քննարկումների երկու նիստ:
Այս միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով: