Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:

Մտքեր են փոխանակել նաև երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: