ՀՀ վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շարժումը օրհնած Գարեգին Բ-ն
կրում է շարժման ձախողման ու տապալման ողջ պատասխանատվությունը, հոգևորականի
կերպարը պախարակած սուտասան տերտերը ընդամենը կամակատար էր։
Տապալված շարժումը վկայում է
Գարեգին Բ-ի գլխավորությամբ մի շարք հոգևորականների հոգևոր ծառայության տապալման
մասին։ Որպես հոգևոր առաջնորդ՝ այդ մարդիկ վաղուց վատնել են հանրային
վստահությունը, և հենց դա էր պատճառը, որ չհաջողվեց հանրային լայն շերտեր
ներգրավել սուտասան տերտերի շուրջ։
Տեղի ունեցածից պետք է անել հետևություններ։
Սուտասան տերտերը պետք է դառնա չհոգևորականի վառ օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի հոգևորականը։
Մայր Աթոռում պետք է հետևություններ անեն հոգևորականի կերպարը պախարակած, եկեղեցին քաղաքականացրած, հանրային
վստահությունը վատնած կաթողիկոսի գործունեության շուրջ։
Սա արձանագրում եմ սրտի մեծ
ցավով, որպես քրիստոնյա ու Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։