Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 8-ին ժամանել է
Պեկին։ «Խաղաղության առաքելություն 3.0»,- գրել է Օրբանը X սոցցանցում՝
հայտարարելով իր այցի մեկնարկի մասին։
Հունգարիայի վարչապետը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի
Ցզինպինի հետ։ Հանդիպումը կայացել է Պեկինի Դյաոյույթայ կառավարական նստավայրում,
հայտնում է Reuters-ը։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։ Հուլիսի 8-ին
Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Սի Ցզինպինը և Օրբանը «հանդիպում
կանցկացնեն՝ խորությամբ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող
հարցերը», գրում է «Ինտերֆաքս»-ը։
Բանակցություններից հետո Օրբանը սոցիալական ցանցերում հրապարակել
է Սի Ցզինպինի հետ համատեղ լուսանկար։ «Չինաստանը առանցքային տերություն է
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում խաղաղություն հաստատելու համար
պայմաններ ստեղծելու գործում։ Ահա թե ինչու եմ ես եկել Պեկինում հանդիպելու
նախագահ Սի Ցզինպինին Բուդապեշտ կատարած նրա պաշտոնական այցից ընդամենը երկու ամիս
անց»,- հայտարարել է Օրբանը։