Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր-2024» զորավարժությունները անորոշ
ժամկետով հետաձգելը, իսկ հետո ԵՄ-ի որոշումը՝ սառեցնել Վրաստանի պաշտպանության
նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը, գործընկերների նկատմամբ
հանրապետության իշխանությունների «անխոհեմ և թշնամական քաղաքականության» հետևանքն է։
Այսպիսի կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«ԱՄՆ զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց 30 միլիոն եվրոյի սառեցումը
պաշտպանական ուժերի համար... Դա պատասխանն է իշխող կուսակցության («Վրացական
երազանք-Ժողովրդավարական Վրաստան») անխոհեմ ու թշնամական քաղաքականությանը նրանց
նկատմամբ»,- գրել է Զուրաբիշվիլին Ֆեյսբուքում։