Գերմանիան
ցանկանում է, որ Վրաստանը միանա Եվրամիությանը (ԵՄ), սակայն դրա համար Վրաստանը
պետք է համապատասխանի չափանիշներին: Այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի
դեսպան Պետեր Ֆիշերը։
Նա նշել է, որ
ԵՄ-ին միանալու գործընթացը դադարեցվել է հենց Վրաստանի կառավարության կուրսի
պատճառով։ Դեսպանը հավելել է, որ Գերմանիան Վրաստանի նկատմամբ նոր ֆինանսական
պարտավորություններ չի ստանձնի և չեղարկել է մասնակցությունը Noble Partner զորավարժություններին։
Վրաստանում Գերմանիայի դեսպանը հավելել է, որ Բեռլինը դիտարկում է այլ քայլեր ևս Վրաստանի նկատմամբ:
Պիտեր
Ֆիշերը հայտարարել է, որ Գերմանիան ԱՄՆ-ի հետ միասին եղել է Վրաստանի զարգացման
խոշորագույն դոնորը։
«Մենք հետևում
ենք իրավիճակին և համապատասխան որոշում կկայացնենք»,- ասել է Ֆիշերը:
Գերմանիայի
դեսպանն ընդգծել է, որ որոշումներն ընդունվել են վրացական իշխանությունների՝
արևմտամետ կուրսից շեղվելու, իսկ ավելի ճիշտ՝ ԵՄ-ի սկզբունքներին հակասող
կառավարության ընդունած որոշումների և հակաեվրոպական հռետորաբանության պատճառով: