Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայում հրդեհվել է աշխարհի ամենաբարձր գոթական եկեղեցիներից մեկի՝ Ռուանի տաճարի գագաթը։ Հրդեհի պատճառն անհայտ է, հայտնել է քաղաքի քաղաքապետ Նիկոլյա Մեյեր-Ռոսինյոլը։
«Հրդեհը բռնկվել է տաճարի գագաթին, դրա պատճառը դեռևս հայտնի չէ: Բոլոր միջոցները գործի են դրված այն մարելու համար»,- հայտնել է քաղաքապետը Х սոցցանցում:
Համացանցում
հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են տաճարից բարձրանում ծխի քուլաներ:
Այցելուներին տարհանել են։