Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի պետությունների և
կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ֆրանսիայի
նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Թուրքական աղբյուրների
փոխանցմամբ՝
հանդիպման
ժամանակ
Էրդողանը
ընդգծել
է
ԵՄ-ին
Թուրքիայի
անդամակցության
գործընթացի
ակտիվացման
անհրաժեշտությունը
և
նշել,
որ
Թուրքիան
այս
հարցում ակնկալում
է
Ֆրանսիայի աջակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև
Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմի
շուրջ ստեղծված իրավիճակը, Իսրայելի հարձակումը Պաղեստինի վրա, ինչպես նաև
տարածաշրջանային և գլոբալ հարցեր: