Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը այժմ «կրիտիկական» է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պետքարտուղարը ներգրավված կողմերին կոչ է արել աշխատել լարվածությունը թուլացնելու համար, քանի որ ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ մտահոգություններն աճում են անցյալ շաբաթ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանություններից հետո: Այս մասին գրում է cbsnews.com-ը:
«Մենք զբաղված ենք ինտենսիվ, գրեթե շուրջօրյա դիվանագիտությամբ՝ մի շատ պարզ ուղերձով. բոլոր կողմերը պետք է զերծ մնան էսկալացիայից: Բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար: Էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից: Դա միայն կհանգեցնի ավելի շատ հակամարտությունների, ավելի շատ բռնությունների, ավելի շատ անապահովության։Հրամայական է, որ բոլոր կողմերը ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին»,- ասել է նա:
Բլինկենը հավելել է, որ «կարևոր է նաև այս ցիկլը կոտրելը՝ հասնելով Գազայում հրադադարի։