Վաշինգտոնը և ԱՄՆ դաշնակիցները ուղիղ ուղերձ են հղել Իսրայելին և Իրանին չգնալ էսկալացիայի ճանապարհով․ Բլինքեն

Վաշինգտոնը և ԱՄՆ դաշնակիցները ուղիղ ուղերձ են հղել Իսրայելին և Իրանին, որ ոչ ոք չպետք է գնա էսկալացիայի ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

 


«Շարունակում ենք ինտենսիվ աշխատել Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու և հակամարտության տարածումը կանխելու ուղղությամբ: Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս գտնվող գործընկերների հետ», - նշել է դիվանագետը:


 

Միաժամանակ Բլինքենն ընդգծել է, որ Իսրայելի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ պատրաստակամությունն անսասան է։


 

«Հետագա հարձակումները հղի են վտանգավոր հետևանքներով, որոնք ոչ ոք չի կարող կանխատեսել կամ լիովին վերահսկել», - հայտնել է պետքարտուղարը։