«Հարիսը նույնիսկ ավելի ոչ կոմպոտենտ է, քան Բայդենը». Թրամփ


 

ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական ​​կուսակցության կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ձեռնարկատեր Իլոն Մասկին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա ընտրություններում իր մրցակցին՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, ավելի ոչ կոմպոտենտ է համարում, քան նրա ղեկավարին՝ պետության գործող ղեկավար Ջո Բայդենին։


«Նրանք առջևում դեռ հինգ ամիս ժամանակ ունեն ինչ-որ բան ձեռնարկելու համար, բայց ես կարծում եմ, որ նրանք ոչինչ չեն անի: Այս ամենը միայն զազրախոսություն է: Նա (Բայդենը) ոչ կոմպոտենտ է և նա էլ է (Հարիսը) ոչ կոմպոտենտ: Անկեղծ ասած՝ ես համարում եմ, որ նա (Հարիսը) նույնիսկ ավելի ոչ կոմպոտենտ է, քան նա (Բայդենը), քանի որ հեռու է լավ (նախագահ) լինելուց»,- ասել է Թրամփը։


Թրամփը նաև գնահատական է տվել Փենսիլվանիա նահանգում հուլիսյան հանրահավաքի ժամանակ իր մահափորձի հետ կապված իրավիճակին։ Ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունն աշխատել է «պրոֆեսիոնալ», սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ «սյուրռեալիստական ​​տպավորություն է թողել» նրա վրա։