Իլոն Մասկը Թրամփից պաշտոն է ուզել

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է մասնակցություն ունենալ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքին՝ օգնելու համար սահմանափակել պետական ​​ծախսերը, եթե նախկին նախագահին կրկին ընտրեն ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին ասվել է Մասկի և Թրամփի միջև X հարթակում տեղի ունեցած զրույցի ժամանակ։



«Կարծում եմ, որ հրաշալի կլիներ ունենալ իշխանության արդյունավետության հարցերով հանձնաժողով, որը կքննարկեր այդ հարցերը և կերաշխավորեր, որ հարկատուների գումարները անհրաժեշտ կերպով են ծախսվում: Ես ուրախ կլինեի օգնել նման հանձնաժողովին»,- ասել է Մասկը:


Թրամփը պատասխանել է, որ շատ ուրախ կլինի, եթե Մասկը միանա վարչակազմի աշխատանքին՝ նշելով, որ միլիարդատերը հրաշալի տնտեսագետ է։