Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ օգոստոսի 19-ին, կմեկնարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի ծրագիրը։
Երկկողմ բանակցություններ կընթանան երկու փուլով՝ նեղ և ընդլայնված ձևաչափերով։ Հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ոչ միայն ռուս-ադրբեջանական փոխգործակցության, այլ նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի խնդիրների, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի վրա։
Այցից հետո նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։