Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բավականին կառուցողական են և սերտ. Քանանի

Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բավականին կառուցողական են և սերտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին։



Նրա խոսքով՝ երկու երկրների միջև կա բարեկամական և համակողմանի հարաբերություններ զարգացնելու ընդհանուր ձգտում. «Երկու կողմերն էլ ընդգծում են տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման, ինչպես նաև սահմանների անվտանգության ապահովման կարևորությունը։


Մենք չենք մեկնաբանում երկրների միջև երկկողմանի խնդիրները, բայց ընդգծում ենք, որ դրական չենք վերաբերվում ԱՄՆ-ի ներկայությանը տարածաշրջանում»։