Դեմոկրատական
կուսակցության պատվիրակները հաստատել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտնում է CNN-ը։
Նրա օգտին
քվեարկել է 4566 պատվիրակ: Քվեարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի երեկոյան
Չիկագոյում կուսակցության համազգային համագումարում։
«Մեզ համար մեծ պատիվ է լինել ձեր թեկնածուները։ Այս արշավը հիմնված է ժողովրդի ուժի վրա, և միասին մենք նոր ուղի ենք կերտելու դեպի առաջ»,- հայտարարել
է Հարիսը:
Քամալա Հարիսը և փոխնախագահի նրա թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը
դարձել էին Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուները օգոստոսի սկզբին՝ առցանց քվեարկության ընթացքում ձայների մեծամասնություն ստանալուց հետո:
Դեմոկրատների ազգային համագումարը տեղի է ունենում օգոստոսի 19-22-ը
Չիկագոյում։ Համագումարի վերջին օրը ելույթ
կունենա Քամալա Հարիսը։