Քաղաքացիակենտրոն լրատվություն
Telegram մեսենջերի աշխատանքը օգոստոսի 21-ի կեսօրին
խափանվել է, ասվում է Downradar կայքի հաղորդագրություններում: Խնդիրներ են
նկատվում նաև այլ երկրներում. Downdetector կայքի մեկնաբանություններում նշվում է, որ Telegram-ը չի աշխատում Ղազախստանում և Ուզբեկստանում։
Telegram-ի օգտատերերի խոսքով՝ Մոսկվայում հավելվածն աշխատում է միայն VPN հավելվածի միացված լինելու դեպքում:
Խափանումներ են նկատվում նաև Ռուսաստանում WhatsApp-ի աշխատանքում, ասել է
Ինտերնետային պաշտպանության ընկերության տնօրեն Միխայիլ Կլիմարևը։ Նա նշել է, որ
այլ երկրներում մեսենջեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ չկան։
Միխայիլ Կլիմարևը ենթադրել է, որ իշխանություններն են արգելափակել WhatsApp-ը
և Telegram-ը Ռուսաստանում։