«Հայկական շարժումը» կոչ է անում սփյուռքին ուժեղացնել իր միջազգային արշավը բելառուսական բռնապետի դեմ

«Հայկական Շարժումը կոչ է անում սփյուռքին ուժեղացնել իր միջազգային արշավը բելառուսական բռնապետի դեմ»

Պահանջվում է անհապաղ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ :

Հայկական Շարժումը խստորեն դատապարտում է բելառուսական բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որտեղ նա պնդել է, որ «հայերն ոչ ոքի պետք չեն»: Մեր ժողովրդի նկատմամբ այս բացահայտ անհարգալից վերաբերմունքը, զուգորդված Բելառուսի ռազմական աջակցությամբ Ադրբեջանին Հայաստանի դեմ հակամարտությունում, ստիպում է մեզ պահանջել կտրուկ միջոցներ հայկական իշխանություններից:


Մենք պահանջում ենք.


Խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ և արտաքսել նրա դիվանագիտական ներկայացուցիչներին:


Դադարեցնել երկկողմանի համաձայնագրերը Հայաստանի և Բելառուսի միջև։


Արգելել բելառուսական պաշտոնյաներին մուտք գործել Հայաստանի տարածք։


Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից։


Բացի այդ, Հայկական Շարժումը կոչ է անում սփյուռքին օգտագործել իր ողջ soft power-ը՝ միջազգային արշավ իրականացնելու բելառուսական բռնապետի գործողությունները դատապարտելու և հայ ժողովրդի ձայնը համաշխարհային բեմում լսելի դարձնելու համար:


Հայկական Շարժում