Ամերիկայի նախկին առաջնորդ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է իր հաղթանակի դեպքում նոյեմբերին ստեղծել ԱՄՆ տիեզերական ուժերի ազգային գվարդիա, որպեսզի հետագայում ևս դիմակայի Ռուսաստանին և Չինաստանին:
«Եկել է ժամանակը ստեղծելու Տիեզերական ազգային գվարդիա՝ որպես ԱՄՆ Տիեզերական ուժերի հիմնական մարտական ռեզերվ: Դառնալով նախագահ՝ ես կստորագրեմ պատմական օրենք Տիեզերական ազգային գվարդիայի ստեղծման մասին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դեթրոյթում:
Հանրապետականը կարծում է, որ 2019 թվականին կարգադրելով ստեղծել Տիեզերական
ուժեր՝ նա թույլ չի տվել Ռուսաստանին և
Չինաստանին առաջ անցնել Միացյալ Նահանգներից։ «Ռուսաստանը և Չինաստանը ոչնչացրել
էին մեզ, քանի որ մենք կենտրոնացած չէինք (տիեզերքի վրա): Եվ հիմա, երբ կենտրոնացած
ենք, մենք առաջատար ենք»,- հայտարարել է նա:
Թրամփը նաև խոստացել է «պատմական ներդրումներ» կատարել ԱՄՆ զինված ուժերի ամրապնդման
համար, այդ թվում՝ «անօդաչուների, ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի զարգացման, հիպերձայնային զենքի» ստեղծման գործում։