«Ուզում եմ լինել առավելագույնս հստակ. Ռուսաստանը երբեք հաջողության չի հասնի Ուկրաինայում». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել ռուսական հրթիռների և դրոնների հարվածը Ուկրաինայի էներգահամակարգին։


Սպիտակ տան հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ամերիկայի ձայն»-ը, ասվում է. «(Օգոստոսի 26-ին) Ռուսաստանը հրթիռների ալիքներ և դրոններ է արձակել Ուկրաինայի քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ: Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ այս վրդովեցուցիչ ակտը հանգեցրել է ուկրաինացի խաղաղ բնակիչների մահվան և ուղղված է եղել ավելի քան երկու տասնյակ չափազանց կարևոր էներգետիկ օբյեկտների դեմ:


Ես խստորեն դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը և ուկրաինացի ժողովրդին խավարի մեջ գցելու նրա փորձերը։ Ուզում եմ լինել առավելագույնս հստակ. Ռուսաստանը երբեք հաջողության չի հասնի Ուկրաինայում, և ուկրաինացի ժողովրդի ոգին երբեք չի կոտրվի»:


Բայդենն ընդգծել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի գլխավորել ավելի քան 50 երկրների կոալիցիան՝ հաջակցություն Ուկրաինայի։ Այդ կոալիցիան Ուկրաինային տրամադրում է խիստ անհրաժեշտ ռազմական սարքեր, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր»:


 ԱՄՆ նախագահի խոսքով՝ «Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հաղթել»։