«Թուրքիան և Ադրբեջանը միշտ գործել են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք այսուհետև ևս կաջակցենք միմյանց և լավ, և դժվար օրերին: Հավատում եմ, որ
ապագայում ևս կշարունակենք սերտ համագործակցությունը՝ հանուն երկու երկրների եղբայրության
և բարեկամության»,- ասել է թուրք նախարարը։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ադրբեջանի և
Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հավելելով, որ
Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում
խաղաղություն հաստատելու համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում էր
Անկարայում: