Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ 50-ամյա Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմտյան Այդըն քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում գտնվող թուրքական հյուրանոցում։ Այս մասին գրում է Türkiye-ը։


Նրա մարմինը հայտնաբերվել է Այդըն նահանգի Քուշադասի քաղաքի հինգաստղանի հյուրանոցի համարում, որտեղ նա հանգստանալու էր գնացել կնոջ՝ Քեմալ Մամեդովայի և որդու հետ։


Նրա կինն ու որդին դուրս են եկել զբոսնելու, իսկ վերադառնալուց հետո գտել են Մամեդովին անշարժ ընկած հատակին։ Հյուրանոց են ուղարկվել շտապօգնության բրիգադ և ոստիկանություն։ Ժամանած բժիշկները արձանագրել են Մամեդովի մահը։


Մահվան ստույգ պատճառը կպարզվի դիահերձումից հետո։

.